Опубликовано H.Minasyan -
Թուրքիայում մեկնարկել է հրթիռային համակարգերի տեղական արտադրություն

Թուրքիայում մեկնարկել է հրթիռային համակարգերի տեղական արտադրություն

Թուրքիայում մեկնարկել է տեղական «‎Roketsan» ընկերության  արտադրած «‎Tayfun», «‎Sungur», «‎TRG(L)-230», «‎KaraОk» հրթիռային համակարգերի զանգվածային արտադրությունը։  Համապատասխան որոշումը ստորագրվել է Թուրքիայի ռազմարդյունաբերության խորհրդում։

«‎Tayfun»-ը Թուրքիայի Հանրապետության պատմության առաջին բալիստիկ հրթիռային համակարգն է։ Հրթիռների խոցման հեռահարությունը 1000 կմ է: Հիմնական թիրախներն են պայմանական թշնամու ռազմավարական օբյեկտները։ 

«‎Sungur» հրթիռային համակարգն  ընդունակ է խոցելու 4․5-5 կմ բարձրության վրա գտնվող թիրախները։

«TRG(L)-230»-ները hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր են։  Դրանց հրթիռներն ունեն բարձր ճշգրտություն 20-70 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների դեմ։

«KaraOK»-ը 3-րդ սերնդի հակատանկային համակարգ է, որի հրթիռների հարվածի հեռահարությունը 8 կմ է։ 

Добавить комментарий