Ռայիսին առաջարկում է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջ է քաշել Իսրայելին ՄԱԿ-ից հեռացնելու գաղափարը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Թեհրանում կայացած Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-ամյակի տոնակատարությունների ժամանակ ունեցած ելույթում Ռայիսին դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Նա Պաղեստինի հիմնախնդիրն անվանել է մարդկության գլխավոր առաջնահերթությունը։
Ըստ Ռայիսիի` կառավարությունները պետք է դադարեցնեն տնտեսական բոլոր հարաբերություններն ու փոխգործակցությունն Իսրայելի հետ, որպեսզի նրան հետ պահեն հանցագործություններ կատարելուց։ «Մեր առաջարկն է հեռացնել սիոնիստական ռեժիմը ՄԱԿ-ից»,- ասել է նա։
Իրանի քաղաքական առաջնորդը հավելել է, որ Իսրայելը խախտել է 400 հայտարարություն, բանաձև և միջազգային կազմակերպությունների ձեռնարկած միջոցներ։ Նրա համոզմամբ՝ պայմանագրերի խախտման նման մռայլ պատմություն ունեցող Իսրայելը չի հետևի ՄԱԿ-ի բանաձևերին ու դաշնագրերին:
#Դետքի_հետագծով
Չնայած Գազայում իրականացվող վայրագությունները դադարեցնելու պահանջներին` Իսրայելի ռեժիմը չի դադարեցնում իր ռազմական գործողությունները՝ ձգտելով ողջ Գազան իր վերահսկողության տակ վերցնել։ Այս նպատակով Իրանը ձգտում է երկրի շուրջ միջազգային ճնշումներ ապահովել, այդ թվում` հեռացնել վերջինիս ՄԱԿ-ից։
Добавить комментарий