Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է ԱՄԷ-ում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Դուբայի միջազգային օդանավակայանում դիմավորել են Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) էկոնոմիկայի նախարարը, Աբու Դաբիում Թուրքիայի դեսպան Թուղայ Թունչերը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին տեղեկանում ենք թուրքական «TRT Haber»-ից։
Էրդողանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջրը և առևտրի նախարար Օմեր Բոլաթը նույնպես ժամանել են ԱՄԷ:
Նշվում է, որ Էրդողանը որպես պատվավոր հյուր կմասնակցի կառավարությունների համաշխարհային գագաթնաժողովին, որը տեղի կունենա «ապագայի կառավարությունների ձևավորումը» խորագրով:
Добавить комментарий