Опубликовано H.Andreasyan -
789

Իշխանությունը ժողովրդին համընդհանուր ինքնապաշտպանությանը նախապատրաստելուց սկզբունքորեն հրաժարվում է․ ռազմական պատմաբան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի օր առաջ Պետրոսին տված իր հարցազրույցում ՊՆ նախարար Պապիկյանը դարձյալ փափուկ բարձ էր դնում մեր գլխի տակ, թե իբր այս պահին «սահմանին ադրբեջանական զորքի կուտակումներ չկան»։ Իսկ այսօր ունենք արդեն 4 զոհ, 1 վիրավոր։ Իշխանությունը չորրորդական հարցերով մարդկանց գլուխը լցնում է, ամեն ինչով զբաղվում է, բայց շարունակվող պատերազմի պայմաններում ժողովրդին համընդհանուր ինքնապաշտպանությանը նախապատրաստելուց սկզբունքորեն հրաժարվում է։ Եվ այս կործանարար հանձնվողական քաղաքականությունը Հայաստանում շարունակվում է 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր ու մինչև այսօր։

Վերևները պետք է լրիվ փոխարինվեն հայրենասեր ու մասնագետ մարդկանցով, որպեսզի ինքնապաշտպանության միջոցով փրկվելու հնարավորություն ստանանք։ Իշխանության բոլոր օղակներում սրտացավ ու բանիմաց հայ մարդիկ պետք է հայտնվեն։ Այլապես ոչ հեռու ապագայում Արցախի ճակատագիրը սպասում է և՛ ՀՀ մարզերին, և՛ մայրաքաղաք Երևանին»։

Добавить комментарий