Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան-Իրան էներգակամրջի ստեղծման բանակցություններ են վարվում. դեսպան Դեդով
Շահագրգիռ կողմերը բանակցություններ են վարում Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգակամրջի ստեղծման շուրջ։ Այս մասին տեղեկացրել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը, News.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դիվանագետը նշել է, որ դրանով էլեկտրաէներգիան կմատակարարվի երկու կողմերին շատ մեծ ծանրաբեռնվածությունների պահին։
«Եվս մեկ նախագիծ է, որի վերաբերյալ բանակցություններ են ընթանում, Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգակամրջի ստեղծումը»,- նշել է Դեդովը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հարցի վրա, որ էլեկտրաէներգիայի փոխանակումը եւ փոխանցումը տեղի կունենան Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ։
Добавить комментарий