Իրանը ներկայացրել է «Toloo-3», «Nahid-2» հեռահաղորդակցության արբանյակները
Իրանի տիեզերական տեխնոլոգիաների ազգային օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ ցուցադրվել են երկրի տիեզերական վերջին նվաճումները, այդ թվում՝ «Toloo-3», «Nahid-2» արբանյակները: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ արարողությունը կայացել է Իրանի տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրի և Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեի ներկայությամբ:
«Nahid-2» (նշանակում է Վեներա – խմբ.) հեռահաղորդակցության արբանյակը «Nahid-1»-ի առաջադեմ տարբերակն է, որի միջոցով Իրանը կարող է մուտք գործել տիեզերական կապի արդյունաբերություն։ Իրանը Խորհրդային միությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Միացյալ Թագավորությունից, Հնդկաստանից և Իսրայելից հետո իններորդ երկիրն է աշխարհում, որը հաջողությամբ ինքնուրույն արբանյակ է արձակել։
Իրանը 2005 թվականից միացել է տիեզերական երկրների ակումբին՝ արձակելով «Սինա-1» արբանյակը, որն ուղեծիր է ուղարկվել Ռուսաստանի օգնությամբ։ Այդ ժամանակից ի վեր Իրանի տիեզերական գործակալությունն օրակարգ է մտցրել տիեզերքի օգտագործման և երկրում տիեզերական տեխնոլոգիաների ընդլայնման պլանավորումը՝ կիրառելով տեղական գիտելիքները և միջազգային համագործակցությունը:
Добавить комментарий