Опубликовано G.Avetisyan -
ս

Գեղարքունիքի մարզպետը հերքել է Վարդենիսը դատարկելու լուրերը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերքել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե Վարդենիսում հանրային կենսական նշանակության կառույցները լուծարվում կամ տեղափոխվում են՝ համայնքը իր բնակչությունից դատարկելու դիտավորությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը մարզպետն այս մասին խոսել է մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ՝ անդրադառնալով Վարդենիս համայնքում իրականացված քաղաքական ակցիային և անհամաձայնություն հայտնելով ակցիայի կազմակերպիչների ոչ իրավաչափ գործողություններին։

«Քաղաքական ակցիան հետևանք է մարդկանց մեջ տարածված այն կեղծ տեղեկությունների, թե իբրև Վարդենիսում  հանրային կենսական նշանակության կառույցները լուծարվում կամ տեղափոխվում են՝ համայնքն իր բնակչությունից դատարկելու դիտավորությամբ։ Նման սադրիչ լուրեր տարածողները մոռանում են, թե կառավարությունը վերջին տարիներին խոշոր ծավալների ինչպիսի ներդրումներ է կատարում, ինչ կարևոր ծրագրեր է իրականացնում կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում։ Նրանք երբեք չեն ասում, որ նույն Վարդենիսում նախորդ տարվա ընթացքում միլիարդավոր դրամների սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակվելու են նաև այս տարի, երբեք չեն ասում, որ մոտակա տարիներին պետական միջոցներով  կառուցվելու է նոր բժշկական կենտրոն, 1 դպրոցական, 5 կրթահամալիրների, նոր մանկապարտեզների շենքեր, հզորանալու են ենթակառուցվածքները։ Փոխարենը  որոշ անպատասխանատու մարդիկ օգտվում են անհարկի առիթից և խուճապ ու ապակայունություն  ստեղծում շրջապատում։ Իսկ այս ամենը գալիս է նրանից, որ մարդիկ հավուր պատշաճի իրազեկված չեն, ինչի համար հորդորում եմ բոլորիդ՝ տալ բավարար տեղեկատվություն պետության կողմից իրականացվող կառուցողական քաղաքականության ու ծրագրերի մասին»,- խորհրդակցության մասնակիցներին դիմելով՝ ասել է  մարզպետը։

Վերջին օրերին ակտիվորեն խոսակցություններ են շրջանառվում, թե Վարդենիսի հանրային նշանակության որոշ կառույցների լուծարումը կամ տեղափոխումը պայմանավորված է նրանով, որ նախատեսվում է դատարկել համայնքի բնակչությունը։ Ելնելով այդ լուրերից՝ այս օրերին Վարդենիսի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացրել։  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Добавить комментарий