Опубликовано detq-editor -
Իրանը բարդ իրավիճակում կկանգնի Թուրքիայի կողքին. Աբդոլլահիան-Չավուշօղլու հեռախոսազրույց

Իրանը բարդ իրավիճակում կկանգնի Թուրքիայի կողքին. Աբդոլլահիան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում ցավակցություն է հայտնել վերջինիս Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

 

Աբդոլլահիանը հայտնել է, որ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը պատրաստ է լիովին համագործակցել Թուրքիայի հետ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։

 

 Նա հայտնել է, որ ընկերության փրկարարական և բժշկական խմբերը երկուշաբթի ուշ երեկոյան ուղարկվել են Թուրքիա՝ երկրաշարժից տուժած շրջանների բնակչությանն օգնություն ցույց տալու։ «Այս դժվարին իրավիճակում մենք կանգնած ենք թուրք ժողովրդի և կառավարության կողքին»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

 

Չավուշօղլուն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին և բարձր գնահատել իրանական կողմի պատրաստակամությունը։

 

Добавить комментарий