Опубликовано G.Avetisyan -
ղ

Փաշինյանի առաջարկով Գլխավոր շտաբում փոփոխություններ են եղել

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արթուր Երոյանին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի նշանակման մասին՝ ազատվելով ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից:

Ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանով Կամո Քոչունցն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։Նա նշանակվել էր 2021թ․ սեպտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ՝ շուրջ 8 տարի, զբաղեցրել է ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի պաշտոնը։

Ավելի վաղ մամուլում եղել էին հրապարակումներ, որ Հայաստանի զինված ուժերում պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են սպասվում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Նիկոլ Փաշինյանը ռուսական հետքը մաքրելու գործընթաց է իրականացնում։

Добавить комментарий