Ադրբեջանում կանանց կներգրավեն սակրավորական աշխատանքներում
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Նունո Կեյրոզը հայտարարել է, որ Ադրբեջանում կստեղծվեն կանանց առաջին թիմերը, որոնք ականազերծման գործողություններ կիրականացնեն։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Minval.az» լրատվականը, Կեյրոզն այս մասին ասել է Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքում ականազերծման թեմայով կայացած համաժողովի ժամանակ։
Կեյրոզը շեշտել է, որ ականազերծումը մի մասնագիտություն է, որտեղ ավանդաբար գերակշռում են տղամարդիկ։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը զգալի հնարավորություն է ընձեռում խթանելու արդարությունն ու ներառականությունը և աջակցելու երկրում ականազերծման ոլորտի առաջադեմ բնույթին:
Վերջինս հայտնել է, որ այս ծրագրի նպատակն է նաև նախանշել ապագայում կանանց կարիերայի ծրագրերն ու հնարավորությունները:
«Կանանց դերն ականազերծման գործողությունների առաջխաղացման գործում նշանակալի ներդրում է կայուն զարգացման նպատակների մեծ մասի իրագործման հարցում»,- եզրափակել է նա:
Добавить комментарий