ս

ՀՀ զինված ուժերում նոր նշանակումներ ու ազատումներ են եղել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից։

Նախագահի հրամանագրով՝ Թեմուր Շահնազարյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վիգեն Մկրտչյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ:

Մեկ այլ հրամանագրով էլ Վաչագան Ներսեսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետի պաշտոնից: Այդ պաշտոնին նշանակվել է Դավիթ Ալեքսանյանը։

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սեյրանյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ:

Նախագահի հրամանագրով փոխվել է նաև Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը։ Այդ պաշտոնին նշանակվել է Համլետ Լևոնյանը։

 

 

Добавить комментарий