Опубликовано A.Gevorgyan -
hyuj

Իլհամ Ալիևը երդմնակալության ժամանակ իր ելույթում հանդես է եկել սպառնալիք պարունակող հայտարարություններով

Փետրվարի 14-ին Ադրբեջանի խորհրդարանում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը, որը լի է եղել սպառնալիքներ պարունակող հայտարարություններով:

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

«Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները: Հետպատերազմյան շրջանում մենք մեր սկզբունքային դիրքորոշումն ենք դրսևորել բոլոր հարցերի շուրջ։ Հայաստանի ստանձնած բոլոր պարտավորությունները պետք է կատարվեն։ Սակայն ժամանակի ընթացքում մենք կրկին նկատել ենք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Գուցե ինչ-որ մեկը նրանց խորհուրդ է տվել այդ պարտավորությունները չկատարել»,- նշել է նա:

Ալիևը բացահայտ սպառնացել է և ելույթում հայտարարել, որ խաղաղության գնալու մտադրություն չունեն։

«Եթե մեր դեմ ուղղված տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանն իր օրենսդրությունը չկարգավորի (խմբ.), բնականաբար խաղաղության պայմանագիր չի լինի... Մենք հավակնություն չունենք Հայաստանի տարածքի նկատմամբ, բայց նրանք պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Նրանք շատ թանկ կվճարեն անհիմն պնդումներով շանտաժի լեզվով խոսելու համար, և դա հավանաբար բոլորն են տեսնում»,- ասել է Բաքվի բռնապետը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ և սպառնալիք պարունակող հայտարարություններ անել, որը փաստում է Ադրբեջանի՝ ռազմական ճանապարհով իր նպատակներն իրագործելու մտադրությունը: 

Добавить комментарий