husj

ԵՄ որոշ պաշտոնյաների պնդումներն Ադրբեջանի ծավալապաշտության մասին անհիմն են. Էմիրբեյով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Էմիրբեյովը «Brussels Signal»-ին տված իր հայտարարության մեջ, մեկնաբանելով  ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության հարցերի բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին, նշել է, որ ԵՄ որոշ պաշտոնյաների պնդումներն Ադրբեջանի ծավալապաշտության մասին անհիմն են: 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը: 

Ադրբեջանը շարունակում է իր կեղծ դրույթների քարոզչությունը. Էմիրբեյովը ևս նշել է, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի Հայաստանի նկատմամբ, բացի դրանից` հավելել է, որ «Լեռնային Ղարաբաղ» տերմինը կիրառելն անընդունելի է, ինչի մասին բարձրաձայնել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն:

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շարունակում է իր որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը՝ տեղեկատվական կեղծ քարոզչությամբ տարածելով դրույթները: ԵՄ-ի նկատմամբ տեղեկատվական գրոհը նկատելի է պետական մակարդակով: 

Добавить комментарий