Իսրայելա-պաղեստինյան հարցը կկարգավորվի միայն Պաղեստին պետության ստեղծմամբ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Եգիպտոսից վերադառնալու ճանապարհին օդանավում հարցազրույց տալով լրագրողներին, ասել է, թե իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ուղին անկախ, ինքնիշխան, աշխարհագրորեն ինտեգրված պաղեստինյան պետություն ստեղծելն է՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն այլևս չի կարող անտեսել այդ փաստը։
«Մենք շարունակելու ենք համագործակցել մեր եգիպտացի եղբայրների հետ՝ համերաշխորեն փորձելով վերջ տալ Գազայում շարունակվող արյունահեղությանը։ Միջնաժամկետ կտրվածքով մենք պատրաստ ենք աշխատել Եգիպտոսի հետ միասին Գազայի վերականգնման ուղղությամբ»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Добавить комментарий