Опубликовано A.Gevorgyan -
juj

Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել

Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով փետրվարի 15-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Վարչապետին, որն իր նախկին հայտարարություններում նշել էր, որ նման 32 գյուղ կա, ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստանը պարտավորություններ ունի վերադարձնելու Ադրբեջանի ութ գյուղերը»,- ասված է հաղորդագրությունում։

ԱԳՆ-ն նաև հավելել է. «Պետք է նշել, որ մեր զինծառայողի վիրավորմանն ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումներն ագրեսիա անվանելը նշանակում է փաստերի կեղծում։ Բոլորը քաջ գիտակցում են, որ փետրվարի 12-ին հայկական կողմի սադրանքները խաթարեցին շուրջ 5 ամիս տիրող կայունությունը, և դրա պատասխանատվությունը հայկական կողմի վրա է»։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի որդեգրած քաղաքականության համաձայն՝ Ադրբեջանը շարունակելու է տարածքային պահանջներ ներկայացնել։ 8 գյուղերը վերադարձնելու կեղծ դրույթը ևս պետական մակարդակով շրջանառվում է։ 

Добавить комментарий