Մենք մեծապես կարևորում ենք Ադրբեջանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ընդունելով Բելառուսում Ադրբեջանի դեսպան Մահարրամ Ալիևին, անդրադարձել է Ադրբեջանի հետ իրենց ռազմավարական գործընկերությանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի պետական լրատվական գործակալությանը։
Բելառուսի նախագահն առաջարկել է առավել ակտիվ օգտագործել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունները՝ հետաքրքրող ոլորտներում խնդիրները լուծելու համար:
Նշենք, որ փետրվարի 15-ին Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ութ երկրների դեսպանների հավատարմագրերը:
Добавить комментарий