Опубликовано G.Avetisyan -
54

Միրզոյանը Հնդկաստանի արտգործնախարարին է ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Գոհունակությամբ ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու պատրաստակամությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին։ 

 

Добавить комментарий