Ադրբեջանական բանակում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի հետ զորավարժություններ են անցկացվում
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հաստատած 2024 թվականի նախապատրաստական պլանի համաձայն՝ զորավարժություններ են անցկացվում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների անձնակազմի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին։
Զորավարժությունների ընթացքում Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների ստորաբաժանումների մարտական անձնակազմերը, որոնք բարձրացվել են տագնապ ազդանշանով, պատրաստում են մարտական տեխնիկան, պաշտպանում են օբյեկտները օդային հարձակումներից, հետ մղում հակառակորդի հրթիռային հարվածները և կատարում այլ առաջադրանքներ։
Զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը զինծառայողների տեսական գիտելիքների ամրապնդումը և գործնական հմտությունների բարձրացումն է, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա պահելը։
Добавить комментарий