
Ադրբեջանն իր կեղծ «խաղաղության» ծրագրով փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը. ԱՀ ՄԻՊ
Այսպիսին է Ադրբեջանի իրական դեմքը. իր կեղծ «խաղաղության» ծրագրով փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը՝ միաժամանակ ոչնչացնելով Արցախի հայկական սրբավայրերը: Այս մասին թվիթերյան իր էջում ահազանգել է Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը։
«Միջազգային հանրությունը չկարողացավ պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն ու նույնիսկ կյանքը, այժմ պետք է պաշտպանի գոնե հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, որը գտնվում է Ադրբեջանի կողմից իսպառ ոչնչացման վտանգի տակ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Добавить комментарий