«Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի». ՌԴ ԱԳՆ
«Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրներն արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը:
Նրա խոսքով՝ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել այնտեղ մուտք գործելու համար նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու նպատակով:
«Դժվարությունները ծագում են կողմերի հետ հավասարապես հեռու դիրքորոշում պահպանելու անհնարինության քաղաքական պատճառով, ներառյալ տարածաշրջան ժամանելու և մեկնելու եղանակները, հաշվետվողականությունը, վերահսկողությունը և մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքը։ Լեռնային Ղարաբաղին անգամ միջազգային մարդասիրական աջակցության հաստատման ուղղությամբ առաջընթացի բացակայության պայմաններում միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրականացումը, ինչը կպահանջի նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի թույլտվությունը, հազիվ թե իրատեսական է»,- ասել է նա։
Добавить комментарий