Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ադրբեջանցի է ձերբակալվել
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի գլխավոր դատախազության հարցմամբ ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Քյամալ Զեյնալովը, տեղեկանում ենք տելեգրամյան ալիքներից:
Ըստ որոշ տեղեկությունների՝ նա 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում «Ալլահ Աքբար» բղավոցներով դանակով կտրել է հայ ծերունու կոկորդը:
«Ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին՝ հավելելով, որ վաղը կկանգնի դատարանի առջև։
Добавить комментарий