Ալբանիան ու Թուրքիան կնքել են ռազմական միջավայրի մասին համաձայնագիր
Ս.թ. փետրվարի 20-ին Թուրքիայի նախագահականում տեղի է ունեցել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Երկու երկրների ղեկավարների գլխավորությամբ անցկացվել է Թուրքիա-Ալբանիա բարձր մակարդակի համագործակցության առաջին նիստը:
Նիստի ավարտին Ալբանիայի և Թուրքիայի միջև ստորագրվել է 6 համաձայնագիր:
Ի թիվս այլ ոլորտների` համաձայնագիր է ստորագրվել նաև ռազմական ոլորտի վերաբերյալ: Ալբանիայի և Թուրքիայի կառավարությունների միջև կնքվել է ռազմական միջավայրի մասին համաձայնագիր: Այն ստորագրել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
Նշենք, որ Ալբանիայի վարչապետը փետրվարի 20-ին պաշտոնական այցով մեկնել էր Թուրքիա:
Добавить комментарий