Թուրքական ռազմաօդային ուժերի հրամանատարությունն Իսպանիայում է
Թուրքիայի օդուժի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուն մեկնել է Իսպանիայի Թագավորություն:
Ինչպես հայտնում է ՊՆ-ն, թուրք նախարարը պատվիրակության հետ այցելել է Իսպանիայի օդատիեզերական ուժերի շտաբ, Մադրիդում Թուրքիայի դեսպանատուն, ժամանակակից տեխնոլոգիաների և ռազմամթերքի արդյունաբերությամբ զբաղվող իսպանական «Indra» ընկերություն:
Թուրքական պատվիրակությունը եղել է Իսպանիայի կենտրոնական հրամանատարության վերահսկողական խմբի հրամանատարությունում, Իսպանիայի միացյալ ուժերի օդային բաղադրիչի (JFAC) կենտրոնում և 12-րդ նավատորմում:
Добавить комментарий