
Սպառազինությունը, որն Ադրբեջանը ձեռք է բերում, տարածաշրջանը կայունացնելու համար չէ. Արմեն Գրիգորյան
Սպառազինությունը, որն Ադրբեջանը ձեռք է բերում, դա ընդհանուր առմամբ տարածաշրջանը կայունացնելու համար չէ եւ այս հարցը մենք բազում անգամ քննարկել ենք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է News.am-ը:
«Մենք առաջարկել ենք, որպեսզի սպառազինության վերահսկման մեխանիզմներ էլ ունենանք, որովհետեւ կարծում ենք, որ այդ վերահսկումը կարող է տարածաշրջանում կայունության եւ երկարատեւ խաղաղության հաստատման գործընթաց լինել: Մենք շարժվում ենք այս օրակարգով»,-ասաց նա:
Добавить комментарий