Опубликовано A.Gevorgyan -
hyus

Ադրբեջանցի Քամիլ Զեյնալըն ազատ է արձակվել և վերադառնալու է Բաքու

«Քամիլ Զեյնալըն ազատ է արձակվել: Նա այսօր կվերադառնա Բաքու»,- այս մասին հայտնել է Քամիլ Զեյնալըի փաստաբան Ալաքբար Գարաևը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալության մոսկովյան թղթակիցը: 

«Ադրբեջանական պետության աջակցությամբ Քամիլ Զեյնալըն այսօր կվերադառնա Ադրբեջան։ Հատկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը, անձամբ Փոլադ Բյուլբյուլօղլուին։ Իսկապես նրանք մեծ աշխատանք կատարեցին»,- ասել է փաստաբանը: 

Նշենք, որ ՀՀ ՆԳՆ-ում տեղեկացրել են, որ Զեյնալըի հանդեպ հայտարարվել է հետախուզում սպանության մեղադրանքով, բայց չեն նշել, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Սակայն, ոչ պաշտոնական տվյալներով, Զեյնալըն մեղադրվում է ծերունու դաժան սպանության մեջ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կադրերը տարածվել են համացանցում։

Մարդասպան հանցագործը 2020 թվականին հանդես է եկել հայերի գլուխը կտրելու, արյունը հեղելու կոչերով: 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շարունակում է ընդգծված քաղաքականությունը՝ սատարել հանցագործություն կատարած ադրբեջանցի քաղաքացիներին, հատկապես երբ խոսքը հայերի հանդեպ ոճրագործության մասին է: 

Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանի  սպանության համար Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված, ապա արտահանձնված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում ընդունել էին ինչպես ազգային հերոսի: Այս քայլը նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: Ադրբեջանական պնդման համաձայն` այդկերպ իբրև միշտ ուշադրության կենտրոնում են պահել ազգային ոգով տոգորված հայրենասերներին:

Ադրբեջանը չի դադարեցրել իր ջանքերը և ակտիվորեն շարունակում է հերոսացնել ու խրախուսել հակահայկականությունը, սերմանել հային սպանելու և մշտապես հալածելու գաղափարները: 

Հ.Գ.: Նկարում փաստաբանն է: 

 

 

Добавить комментарий