Опубликовано A.Muradyan -
Ֆիդան

Ֆիդանը մեկնել է Բրազիլիա ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» ԱԳ նախարարների հանդիպմանը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ռիո դե Ժանեյրո: Այս մասին հայտարարել են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրներին:

Նշվել է, որ թուրք պաշտոնյան կմասնակցի «Մեծ քսանյակի» (G20) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության` Ֆիդանը երկու օր տևելիք հանդիպումների շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա նաև իր գործընկերների հետ:

Ակնկալվում է, որ Բրազիլիայի կազմակերպած հանդիպման նիստում Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ելույթ կունենա Ուկրաինայում և Գազայում ընթացող պատերազմների վերաբերյալ։

Добавить комментарий