Մակրոնը ձգտում է ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը. «Արմ. Ադրբեջանի համայնք»
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձգտում է ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»,- այս մասին ասվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հայտարարության մեջ։
«Բուն Հայաստանում հասարակական-քաղաքական մակարդակով չի խոսվում ղարաբաղցի հայերի վերադարձի մասին, բայց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շարունակում է խոսել այդ մասին,- ասվում է հայտարարության մեջ։- Նա ավելի հայ է պահում իրեն, քան իրենք՝ հայերը, ինչը նրան ծիծաղելի է դարձնում»։
Համայնք կոչվածը նշել է, որ վերադարձի գործընթացը պետք է լինի փոխադարձ, և հայկական կողմը պետք է ապահովի իբրև «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը իրենց «հողերը»։
Добавить комментарий