Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը տարածաշրջանում արդյունքի չի բերի. Ադրբեջանի ԱԳՆ
«Տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն ուղղված Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը արդյունք չի բերի»,- այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ի պատասխան 2024 թվականի փետրվարի 21-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետի համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններին:
ԱԳՆ-ն նշել է, որ անընդունելի են Ադրբեջանի հասցեին «անհամաչափ արձագանքելու մեղադրանքները»։
«Հայաստանին քննադատելու փոխարեն, որը, առանց որևէ հրահրող գործոնների, խախտել է գրեթե հինգ ամիս տևած կայունությունը, անընդունելի է մեղադրել Ադրբեջանին անհամաչափ պատասխանի համար, և պետք է դադարեցնել նման կողմնակալ մոտեցումները»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Добавить комментарий