Թուրքիան և Սոմալին վավերացրել են պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիրը
Թուրքիան և Սոմալին պաշտպանության ոլորտում վավերացրել են համագործակցության համաձայնագիրը։ Այս մասին հաղորդել է Սոմալիի տեղեկատվության հարցերով նախարարը` նշելով, որ համաձայնագիրը երկու երկրների միջև շատ կարևոր քայլ է։
Նա մասնավորապես ասել է․ «ՆԱՏՕ-ի անդամ և Սոմալիի մտերիմ դաշնակից Թուրքիայի հետ կնքված 10-ամյա համաձայնագիրը զգալիորեն կուժեղացնի Սոմալիի կառավարության ջանքերը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը»։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև փետրվարի 8-ին ստորագրվել էր պաշտպանության ու անվտանգության ոլորտներին վերաբերող պաշտպանության և տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիր։
Добавить комментарий