Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Կողմերը քննարկել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և «խաղաղության» պայմանագրի շուրջ հեռանկարները։
Անդրադառնալով «խաղաղության» պայմանագրին` նա հայտնել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է գործընթացին:
Բայրամովը շարունակել է ակտիվորեն շրջանառվող` ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին դրույթը և նշել, որ իբրև Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջները Հայաստանի Սահմանադրության մեջ, օրենսդրական ակտերում, միջազգային կազմակերպություններում և դատարաններում անընդունելի են։
Добавить комментарий