Опубликовано A.Gevorgyan -
hyuj

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

Փետրվարի 24-ին Զաքիր Հասանովի գլխավորությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում հերթական ծառայողական խորհրդակցությունն է անցկացվել: 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական АPA լրատվական գործկալությունը: 

Խորհրդակցությանը քննարկվել են հայ-ադրբեջանական պայմանական սահմանին ներկա օպերատիվ պայմանները, զինծառայության կազմակերպումն ու անցկացումը: 

Ընդգծվել է, որ 2024 թվականին Ադրբեջանում, Թուրքիայում և այլ երկրներում նախատեսված համատեղ զորավարժությունները դրական ազդեցություն կունենան անձնակազմի փորձի փոխանակման, հմտությունների կատարելագործման, զորքերի մարտական պատրաստության հետագա բարձրացման վրա: 

Տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ստորաբաժանումների մարտական պատրաստության, ինչպես նաև 2024-ին սպասվող խնդիրները բարձր մակարդակով իրականացնելու վերաբերյալ: 

Добавить комментарий