Опубликовано A.Gevorgyan -
hyu

Նախիջևանի առանձին համազորային բանակը մարտավարական զորավարժություն է անցկացրել

Առանձին համազորային բանակի հատուկ  նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական հատուկ զորավարժություն՝ «Սաստիկ ցրտին մարտական ​​գործողությունների անցկացում» թեմայով։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: 

Հատուկ մարտավարական զորավարժության ընթացքում, որտեղ ստուգվում է սաստիկ ցրտին մարտական ​​առաջադրանքներ կատարելու անձնակազմի կարողությունը, հատուկ նշանակության խմբերը պայմանական հակառակորդի թիկունքում մարտավարական գործողություններ են իրականացրել: 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շարունակում է զորավարժություններ, վարժանքներ անցկացնել, բարձրաձայնել առաջիկա զորավարժությունների մասին և զուգահեռ պնդել, որ  «խաղաղության» օրակարգի շուրջ բանակցություններ են ընթանում: 

 

Добавить комментарий