
Թուրքիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին»
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։
Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիա-Ադրբեջան համալսարանի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիրը կարևոր քայլ է, այն ցույց է տալիս, որ համագործակցության նպատակները թղթի վրա չեն մնում։
Այս մասին հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը:
Նշելով, որ համագործակցությունը շարունակվում է բոլոր ոլորտներում, հատկապես պաշտպանական արդյունաբերության և տնտեսության, Քուրթուլմուշն ասել է, որ կարճ ժամանակում համատեղ նախագծերի իրականացումը կարևոր է տարածաշրջանի համար։
Ըստ նրա` առաջիկայում ամենակարևոր խնդիրը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Քուրթուլմուշը կարծիք է հայտնել, որ միջանցքի բացումը կամրապնդի առևտրային հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։
Добавить комментарий