Գերմանիան, Դանիան և Նիդեռլանդներն Ուկրաինային կտրամադրեն ավելի քան 100 «Լեոպարդ-1» տանկեր
Դանիան, Գերմանիան և Նիդեռլանդները կմիավորեն միջոցները՝ վերականգնելու համար իրենց ունեցած մոտ 100 հին «Լեոպարդ-1» տանկերը՝ դրանք Ուկրաինային հանձնեոլու նպատակով: Այս մասին հաղորդվել է Բեռլինի, Կոպենհագենի և Ամստերդամի համատեղ հայտարարությունում։
Երեք երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ առաջիկա ամիսներին Ուկրաինան կստանա մոտ 100 «Լեոպարդ-1 A5» տանկեր, ինչպես նաև կիրականացվի դրանց օգտագործման ուսուցում, նյութատեխնիկական աջակցություն, կտրվեն դրանց պահեստամասերն ու զինամթերք։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն Կիև կատարած այցի ժամանակ ասել է, որ ամռանն Ուկրաինան կունենա 20-25, տարեվերջին՝ մոտ 80, իսկ 2024թ.՝ ավելի քան 100 տանկեր։ Այդ մասին նշվել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի աշխատակազմի հայտարարությունում, որը տարածվել է Պիստորիուսի հետ հանդիպումից հետո։
«Ուկրաինան առաջին եռամսյակում պետք է ստանա «Լեոպարդ-1» տանկերի «երկնիշ քանակություն»»,- ասել է Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը։
Հաբեկի խոսքով՝ ներկա պահին հայտնի չէ, թե խոստացված 178 տանկերից քանիսը կհանձնվի Կիևին, քանի որ «Լեոպարդները» «պետք է նորոգվեն և վերազինվեն մարտին»։
Վաշինգտոնում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպումից հետո Հաբեկը լրագրողներին ասել է, որ Կիևը կստանա բավականաչափ տանկեր, «որպեսզի գարնանը հետ մղի ռուսական հարձակումը»։
Добавить комментарий