
Միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է. Ալիև
«Հայաստանն ու նրա հովանավորները հավատում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։ Սխալվել են և այսօր էլ են սխալվում։ Նոր տեր փնտրող ու ապաստան հայցող (խմբ.) Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- հայտարարել է Ալիևը Իվանյան համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը:
Հիշեցնենք, որ այսօր Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցած դեպքերի 32-րդ տարելիցն է:
Ադրբեջանը շարունակում է սպառնալիք պարունակող հայտարարություններ անել:
Добавить комментарий