frtg

«Զանգեզուրի միջանցքը» բեռնափոխադրումները կավելացնի տարեկան 8-10 մլն տոննայով․ Հումեթով

««Զանգեզուրի միջանցքը» «Միջին միջանցքի» տրանսպորտային հզորությունը կավելացնի տարեկան մինչև 8-10 միլիոն տոննայով»,- այս մասին Վրաստանում կայացած «Միջին միջանցքի» վերաբերյալ տարածաշրջանային միջոցառմանն ասել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Հումեթովը։ 

Նա հավելել է, որ մեկ այլ առաջնահերթ ծրագիր է Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանից Թուրքիա տրանսպորտային հաղորդակցության ստեղծումը, որը մեծ հնարավորություններ կստեղծի տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտի զարգացման համար ու կլինի «Միջին միջանցքի» մի մասը։

Նշենք, որ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքը, որը հայտնի է նաև «Միջին միջանցք» անվանումով, անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովի ջրատարածքով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով և Սև ծովով դեպի եվրոպական երկրներ։

Ադրբեջանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» փորձում է ներկայացնել որպես տարածաշրջանային կարևոր հանգույց՝ ի շահ իր երկրի։ 

Добавить комментарий