
Ադրբեջանի ռազմածովային ուժերը վարժանքներ են անցկացրել
2024 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն` Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացրել, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդման՝ հատուկ նշանակության ջոկատները հակաահաբեկչական գործողություններ են կատարել՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և մարտավարություն, այդ թվում՝ չեզոքացնելով բնակեցված տարածքներում թաքնված պայմանական թշնամու ահաբեկչական խմբերը։
Добавить комментарий