Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Այցի շրջանակում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հերթական փուլը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի» նախագծի շուրջ, ինչպես նաև հանդիպումներ գերմանացի պաշտոնյաների հետ։
Добавить комментарий