Опубликовано D.Guyumjyan -
detq

Թշնամին վախենում է, որ Իրանի ժողովուրդն ակտիվորեն կմասնակցի ընտրություններին․ Ալի Խամենեի

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է՝ թշնամին վախենում է, որ Իրանի ժողովուրդն  ընտրություններին ակտիվորեն կմասնակցի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Առաջին անգամ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքացիների ու նահատակների ընտանիքների անդամների հետ կայացած հանդիպմանը Խամենեին նշել է, որ ընտրություններին ակտիվ մասնակցությունն ազգային հզորության դրսևորում կլինի, կերաշխավորի ազգային անվտանգությունն ու կհիասթափեցնի թշնամիներին. «ԱՄՆ-ն, եվրոպացիների մեծամասնությունը, սիոնիստները, կապիտալիստները և խոշոր ընկերությունները, որոնք տարբեր պատճառներով ուշադրությամբ հետևում են Իրանի իրադարձություններին, ամեն ինչից առավել վախենում են ընտրություններին ժողովրդի լայնածավալ մասնակցությունից»։ 

Խամենեին ընդգծել է, որ ակտիվ մասնակցության միջոցով կձևավորվի ուժեղ խորհրդարան, որը մեծ գործեր ու մեծ քայլեր կանի։

Անդրադառնալով Սահմանադրության պահապանների խորհրդի և համապատասխան կառույցների հաստատած թեկնածուներին և նրանց անվանելով «արժանավորներ»՝ Իրանի գերագույն առաջնորդը պնդել է, որ վերջիններս ավելի հավատարիմ են կրոնի ուսմունքներին և կրոնական օրենսդրությանը, ցանկանում են, որ երկիրն անկախ լինի, այլ ոչ թե կախվածության մեջ օտար ուժերից։ 

«Արժանավորները լուրջ են տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ազգային շահը, արժանապատվությունն ու երկրի առաջընթացին ուղղված քայլերը գերադասում են իրենց անձնական շահերից ու խմբային նախապաշարումներից»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Մարտի 1-ին Իրանում խորհրդարանական ընտրություններ կկայանան, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն այդ երկրի քաղաքական կյանքում։  Այս համատեքստում Իրանի իշխանության բոլոր ներկայացուցիչները, այդ թվում` գերագույն առաջնորդը, կարևորում են, որ քաղաքացիներն ակտիվորեն մասնակցեն այդ ընտրություններին։

В современном мире правильное оформление документов открывает двери для работы, учебы, бизнеса и личной жизни за границей. Компания UST Group предлагает комплексные юридические услуги: срочное получение юридическая компания апостиль легализацию документов по Гаагской конвенции, нострификацию дипломов и регистрацию брака с иностранным гражданином. Наша команда опытных юристов и переводчиков обеспечивает полное сопровождение — от сбора бумаг до получения готовых документов с апостилем.

Добавить комментарий