7

Հերթական 25-օրյա վարժական հավաքները կանցկացվեն ապրիլի 1-ից հունիսի 28-ը

Կառավարությունն այսօրվա՝ փետրվարի 29-ի իր նիստին «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների  տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում է կայացրել:

Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է 2024 թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ:

Վարժական հավաքներին նախատեսվում է ներգրավել մինչև 4799 քաղաքացու, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթասպայական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Սահմանվել է, որ վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Добавить комментарий