
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, բայց որևիցե մեկը չի բացառում․ Ալեն Սիմոնյան
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացված չէ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Նման որոշում չկա, նման որոշում կայացված չէ, բայց որևիցե մեկը չի բացառում»,- ասաց նա։
Սիմոնյանը նշեց, թե հայ ժողովուրդը մշտապես այդ պահանջն է իրենց ներկայացնում՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Հարցին՝ դա կարո՞ղ է հավելյալ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ խնդիրներ պետք է ստեղծի, հարձակվի մեզ վրա, սանկցիաներ կիրառի, ի՞նչ պետք է անի: Մենք պաշտպանության կարիք ունեինք, բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում: Խոսքը թե Լեռնային Ղարաբաղի մասին է, թե Հայաստանի ինքնիշխան տարածքի»:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք»։
Добавить комментарий