Հանդիպել են Թուրքիայի և Ղազախստանի ԱԳ նախարարները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մարտի 1-3-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին ընդառաջ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուրադ Նուրթլեուի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ քաղաքական հարաբերությունները, պաշտպանական արդյունաբերության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Կողմերը շեշտել են, որ անցած տարի գերազանցել են երկու երկրի միջև ապրանքաշրջանառության 10 մլրդ դոլարի նպատակը, քննարկել են հետագա ծրագրերը առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանային հարցերին, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում առանձնացված ոլորտներին, որտեղ հնարավոր կլինի շարունակել համագործակցությունը:
Добавить комментарий