Սիրիայի հյուսիսում փլատակների տակ մնացած մարդիկ օգնություն են կանչում, սակայն նրանց կոչերին արձագանքող գրեթե չկա
Ավելի քան 5000 մարդու կյանք խլած հզոր երկրաշարժից հետո Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում ակտիվանում են միջազգային օգնության ջանքերը։
Փրկարարները փորձում են փրկել փլատակների տակ մնացած մարդկանց երկու երկրներում հազարավոր շենքերի փլուզումից հետո:
Սիրիայի հյուսիսում փլատակների տակ մնացած մարդիկ օգնություն են կանչում, սակայն նրանց կոչերին արձագանքող գրեթե չկա:
7.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Գազիանթեփի մերձակայքում երկուշաբթի վաղ առավոտյան, երբ մարդիկ քնած էին։
Այնուհետև տեղի է ունեցել 7.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում տեղական ժամանակով 13:30-ի սահմաններում (10:30 GMT), որը, ըստ պաշտոնյաների, «հետցնցում չէր»:
Երկրի աղետների գործակալության տվյալներով՝ միայն Թուրքիայում առաջին երկրաշարժից հետո ավելի քան 3.419 մարդ է զոհվել, ավելի քան 15.000-ը՝ վիրավորվել։
Հաղորդվում է, որ Սիրիայում ավելի քան 1600 մարդ է զոհվել:
Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան, օգնություն են ուղարկում այն բանից հետո, երբ Թուրքիան օգնության միջազգային կոչ է արել։ Սակայն նույնը ասել չենք կարող Սիրիայի պարագայում։ Սիրայի օգնության կոչին միջազգային հարթակը շատ ավելի ուշ արձագանքեց՝ բացառությամբ այն երկրների, որոնք Սիրիայի հետ ունեն բազմաոլորտ համագործակցական կապեր։
Добавить комментарий