Ադրբեջանը և Ղրղզստանը քննարկել են ռազմավարական գործընկերությունը
Մարտի 1-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու շրջանակում հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեենբեկ Կուլուբաևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական APA լրատվական գործակալությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նախարարները քննարկել են երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների ընդլայնման, բազմաթիվ ոլորտներում ռազմավարական գործընկերության հետագա զարգացման հարցեր»:
Բայրամովը նշել է հումանիտար, քաղաքական, առևտրային և այլ ոլորտներում Ադրբեջանի ու Ղրղզստանի միջև համագործակցության հետագա զարգացման լայն հեռանկարների առկայությունը:
Նա նաև իր գոհունակությունն է հայտնել բազմակողմ հարթակներում երկու երկրների դիրքորոշումների փոխադարձ աջակցության առթիվ, ինչպես նաև կարևորել է համագործակցությունն այնպիսի հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և Թյուրքական պետությունների կազմակերպությունը։
Добавить комментарий