Բուլղարիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանն Ալիևը խոսել է Բաքվի՝ իբրև խաղաղ նախաձեռնություններից
«Նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դրականորեն չէր արձագանքում Բաքվի խաղաղ նախաձեռնություններին»,- այսօր Բուլղարիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը հակառակն էր անում՝ Ղարաբաղի զինման քաղաքականություն վարելով։ Երևանը շարունակում էր այդ տարածք մեծ քանակությամբ ականներ և ռազմամթերք տեղափոխել»,- պնդել է նա։
Խոսելով 2023 թվականի սեպտեմբերի հարձակման մասին՝ Բաքվի բռնապետն ասել է, թե Բաքուն դրանով «միջազգային իրավունքի նորմերի համապատասխան վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
Добавить комментарий