Опубликовано detq-editor -
Ռուսաստանը փակել է Կիևին զենքի մատակարարմանն առնչություն ունեցող մի շարք ամերիկացիների մուտքը երկիր

Ռուսաստանը փակել է Կիև զենքի մատակարարմանն առնչություն ունեցող մի շարք ամերիկացիների մուտքը երկիր

«Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, ընդմիշտ փակում է Կիևի նեոնացիստական ռեժիմին զենք մատակարարող 77 ամերիկացու մուտքը երկիր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Որպես արձագանք Վաշինգտոնի շարունակական ընդլայնման Ռուսաստանի այն քաղաքացիների ցուցակի, որոնց դեմ անձնական պատժամիջոցներ են սահմանվում, 77 ամերիկացու համար մուտքը ՌԴ մշտապես փակ է,- ասել են դիվանագիտական գերատեսչությունից։- Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ «стоп-лист»-ում այս անգամ ներառված են ԱՄՆ քաղաքացիներ, որոնք իշխանության մարմիններ, մի շարք դաշնային գերատեսչություններ, ինչպես նաև ընկերություններ են ղեկավարում, որոնք առնչություն ունեն Կիևի նեոնացիստական ռեժիմին զենքի մատակարարման հետ։ Պատժամիջոցներն ազդել են ոչ միայն հակառուսական կուրսի ձևավորման և իրականացման մեջ ներգրավված քաղաքական գործիչների ու պաշտոնյաների, այլև նրանց ընտանիքների որոշ անդամների վրա»։

Ինչպես նշել են գերատեսչությունում, Մոսկվայի դեմ Վաշինգտոնի թշնամական գործողությունները պատասխան կստանան և բումերանգի պես կհարվածեն հենց ԱՄՆ-ին․ «Վաշինգտոնին ավելի լավ հասկացնելու համար մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ռուսաստանի դեմ ցանկացած թշնամական գործողություն, ներառյալ պատժամիջոցների պարույրի ստեղծումը, հակահարված կստանա և բումերանգի պես կհարվածի հենց ԱՄՆ-ին»։

ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, որ ռուսական նոր «стоп-лист»-ում ներառվել են ԱՄՆ մի շարք նահանգապետներ և նահանգների ներկայացուցիչներ, զինվորականներ, ընկերությունների ղեկավարներ և նրանց հարազատները։ Ցուցակում ընդգրկված են Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին, Նյու Մեքսիկոյի նահանգապետ Միշել Լուջան-Գրիշեմը, Կանզասի նահանգապետ Լաուրա Քելլին, Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը, Ալյասկայի նահանգապետ Մայքլ Դանլիվին և ուրիշներ։

 

Добавить комментарий