Опубликовано G.Avetisyan -
ավ

Պանթյուրքիզմը պոզով-պոչով չի լինում. միջանցքը առևտրի համար չէ. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերինը երեկ Բաքվում իր ելույթում խոստովանական ձևակերպում է տվել Թուրքիա-Ադրբեջան քաղաքականությանը.

«Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա թյուրքական աշխարհի ստեղծման համար»։

Պանթյուրքիզմը պոզով-պոչով չի լինում։ Միջանցքը  առևտրի համար չէ, միջանցքը Թուրքիայի հնարավորությունն է իրականացնել թյուրքախոս աշխարհի հետ անխոչընդոտ կապ ապահովելու իր վաղեմի ծրագիրը։

Քարտեզում՝ թյուրքական աշխարհը ըստ Թուրքիայում տարածված պատկերացման, որը կիսում են բոլորը՝ սովորական մարդկանցից մինչև քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը»։

 

Добавить комментарий