detq

Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը վաղը համատեղ ռազմածովային զորավարժություններ կսկսեն

Վաղը կմեկնարկի Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ «Ծովային անվտանգության գոտի-2024» զորավարժությունների հիմնական փուլը:

Զորավարժություններին մասնակցում են Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի վերջրյա և թռիչքային ստորաբաժանումները, Չինաստանի և Ռուսաստանի ռազմանավերը:

Վարժանքներին ներգրավված են նաև Օմանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Պակիստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները:

Добавить комментарий