5

Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, բոլոր պարտավորությունները ուժի մեջ են. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքին, բայց Հայաստանի կողմից դաշինքին անդամակցության դադարեցման մասին որևէ պաշտոնական հայտարարություն կազմակերպությունը չի ստացել: «Լուրեր»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:

«Երևանն իսկապես վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքին: Այս փուլում դա Հայաստանի որոշումն է, մենք՝ իբրև միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում: Այդուհանդերձ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր գործընթացներն իրականացվում են ՀԱՊԿ նորմատիվ բազային համապատասխան: Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով իրազեկում է Երևանի համապատասխան կառույցներին: ՀՀ պաշտոնատար անձանց որոշ հայտարարությունների վերաբերյալ կնշեմ, որ Երևանից ՀԱՊԿ քարտուղարությունը կազմակերպությանն անդամակցության դադարեցման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացվել»,- նշել է նա:

Տասմագամբետովի խոսքով՝ որոշ իրադարձություններ և Հայաստանի էլիտայի տրամադրությունները մտահոգություն են առաջացնում։

«Բայց մենք հույս ունենք, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը քաղաքական սթափություն կդրսևորի և կգնահատի կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարները: Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։ Մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջը և կազմակերպության հետ Հայաստանի հարաբերություններում»,- նշել է կառույցի գլխավոր քարտուղարը։

Добавить комментарий

From the author