Իրանը կասկածի տակ է դնում Սիրիայում քիմիական արդյունաբերության վերահսկողության կազմակերպության զեկույցի արժանահավատությունը
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Իրանի մշտական առաքելությունը կասկածի տակ է դնում համաշխարհային քիմիական հսկողության կազմակերպության հրապարակած զեկույցի հավաստիությունը, որը մեղադրում է Սիրիայի իշխանություններին 2018 թվականին սեփական ժողովրդի դեմ քիմիական հարձակում իրականացնելու մեջ: Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ զեկույցը հրապարակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետաքննության և նույնականացման խմբի կողմից նախորդ ամսվա վերջին: Այն պնդում էր, որ խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ սիրիական օդուժի առնվազն մեկ ուղղաթիռ միջադեպի ժամանակ թունավոր գազի երկու բալոն է նետել Սիրիայի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Դումա քաղաքի վրա:
Դամասկոսը խստորեն դատապարտել և մերժել է մեղադրանքները՝ դրանք որակելով որպես բոլոր գիտական և օբյեկտիվ ապացուցողական հիմքերից զուրկ: ՄԱԿ-ում Իրանի մշտական դեսպան Ամիր Սաիդ Իրավանին իր ելույթում նույնպես անդրադարձել է զեկույցին։ Նրա խոսքով՝ այն հիմնված է չարտոնված աղբյուրների վրա, չունի անհրաժեշտ իրավական եզրակացություն և պատրաստվել է առանց հաշվի առնելու սիրիական կառավարության դիտարկումները։
Իրավանին հայտնել է, որ արևմտյան երկրները կանխամտածված սցենարով են գործում Սիրիայի դեմ։ Նա շեշտել է, որ Իրանը խորապես մտահոգված է Քիմիական արդյունաբերության վերահսկողության կազմակերպության քաղաքականացմամբ՝ նկատելով, որ նման մանիպուլյացիաները վնասում են վերջինիս հանդեպ ունեցած վստահությունը։
Добавить комментарий